«Կարին». Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի, իր հետ մշակած ծրագրերի ընթացքը իրավունք չունենք դադարեցնելու
«Կարին» ավանդական երգի ու պարի համույթը, որի գեղարվեստական ղեկավար էր Գագիկ Գինոսյանը, հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Բոլորիս համար դժվար օրեր են։ Գագիկ Գինոսյանի մահն անժամանակ էր և ցնցել է բոլորիս։
Սակայն մենք չպիտի մոռանանք, թե որն է նրա սահմանած առաքելությունն ու նպատակը, և հավատարիմ մնանք դրանց։ Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Վստահ ենք՝ այդպես կուզեր նա։
Իր հետ մշակած ծրագրերի ընթացքը մենք իրավունք չունենք դադարեցնելու։ Դրանք պետք է հատ-հատ դառնան իրականություն։ Ուստի, Դոնի Ռոստովի և Սանկտ-Պետերբուրգի մեր մենահամերգները կկայանան։
Համերգները հանդիսանալու են Գագիկ Գինոսյանի նպատակների, գաղափարների և կիսատ մնացած գործերի նոր սկիզբ, որը մեզ բոլորիս համախմբելու է գերագույն գլխավոր նպատակի շուրջ՝ պարի միջոցով մեր ինքնությունն ու հայրենիքը ճանաչելու, և որպես հետևանք՝ տերը դառնալու մեր հայրենիքին և մեր ինքնությանը։
Համերգները նվիրվելու են հայու տեսակ Գագիկ Գինոսյանի ասպետականությանը, ոգուն, ինչպես նաև նրա կողմից առաջ քաշված գաղափարների տարածմանը»։
Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նա 58 տարեկան էր։
Հարակից հրապարակումներ`
- «Գագիկ Գինոսյանը մերօրյա ազգային մարտիկ էր», հրաժեշտի արարողություն՝ Լոս Անջելեսում
- Գինոսյանի դուստր. Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են
- Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված պարում են Երևանի դպրոցների աշակերտները
- Ազգային պար ու «Ձայն մը Հնչեց»՝ Եռաբլուրում. Գինոսյանը հուղարկավորվեց հերոսների կողքին
- Ազգային երազանքների իրականացման նվիրյալ. Գուրգեն Մելիքյանը՝ Գինոսյանի մասին
- Գոնե մխիթարվենք, որ Գինոսյանն իր անբավ հավատն ու հույսը թողեց մեզ. Կարո Վարդանյան
- Գագիկ Գինոսյանի «հայու տեսակը» կայացել է. Աշոտ Մելքոնյան
- Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարով
- Երիտասարդության մեջ Գինոսյանի սերմանած ազգային հատիկը մնալու է. Աննա Մայիլյան
- Մեծ գործ էինք մտածել. Սիրված դերասանը՝ Գագիկ Գինոսյանի մասին
- Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը․ Բեգլարյան
- ժայռը տապալվեց․․․․ Պողոսյանը՝ Գինոսյանի մասին
- Մահացել է «Կարին» երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան