Կոչ ենք անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար․ Զախարովա
Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի հատվածում իրավիճակի սրմամբ։ Այս մասին փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մտահոգված ենք այս դրսևորմամբ և խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար և խուսափել իրավիճակի հետընթացին ուղղված ցանկացած գործողություններից։
Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասաց նա՝ հավելելով, որ Ներքին Հանդ հայկական բնակավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
«Այն, ինչ տեղի ունեցավ, ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը վաղաժամ վերադարձի անհրաժեշտությունը, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։
Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան