Կամո Քոչունցն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։