Ժաննա Անդրեասյանն իր գաղափարախոսությամբ կարող է հավակնել Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնին. Էդգար Ղազարյան
«Քանի որ այս մարդիկ հետևողական նպատակ են դրել քանդելու և վերացնելու մեր պետությունը՝ այդ ուղղությամբ նպատակային քաղաքականություն են վարում»,- ԿԳՄՍ-ի դեմ «Պահպան՛իր անցյալդ՝ պաշտպանի՛ր ապագադ» նշանաբանով ակցիայի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի մոտեցումներն ամբողջությամբ հակասում են հայ ժողովրդի շահերին։
«Ժաննա Անդրեասյանն իր մտածողությամբ և գաղափարախոսությամբ կարող է հավակնել Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնին, եթե իհարկե իրեն այնտեղ նշանակեն»,-նկատեց Ղազարյանը։
Հասարակական-քաղաքական գործիչը հիշեցրեց, որ գործող իշխանությունները կրթական գործընթացից հանել են հայ եկեղեցու պատմությունը, թուլացրել են հայոց լեզվի ուսուցումը՝ բուհական ընդունելության համակարգից հանելով Հայոց լեզուն, որպես առարկան, ավագ դպրոցներում մտցրել են թուրքերենը և ադրբեջաներենը դասավանդելու ուսումնական ծրագիր։
Նրա կարծիքով, դպրոցական ծրագրեում պետք է ուժեղացվեին ֆրանսերենը, անգլերենը, այլ ոչ թե թուրքերեն մտցվեր։
«Նիկոլերենը Ֆրանսերենի և անգլերենի իջևանյան բարբառն է, որը Նիկոլը շատ լավ է տիրապետում, ընդորում՝ էքսկլյուզիվ, իրենցի բացի ոչ ոչ այն չի հասակնում»,-արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ ասաց Ղազարյանը։
Հիշեցնելով, որ հայոց պատմության դասագրքերն են նաև խեղաթյուրել և դպրոցներից հեռացրել են Փառքի անկյունները ՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ նպատակային քանդում են կրթական համակարգը, ինչը կատարվում է նաև բարձրագույն կրթության ոլորտում։
Անդրադառնալով ակադեմիական քաղաքի կառուցման որոշմանը՝ Ղազարյանն ասաց, որ դրա քողի տակ փակելու են բոլոր ԲՈւՀ-երը՝ թողնելով 8-ը, փակվելու են նաև մարզային ԲՈՒՀ-երը։
«Մեր երկում վարչապետը բարձրագույն կրթություն չունի, դրա համար էլ նա բարդույթներ ունի բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր բարձրագույն կրթույթուն ունեն»-ասաց ղազարյանը և, հիշելով Վաստակավոր գործչի կոչումի վերացման փաստը, հավելեց. «Անվաստակները վաստակավորներին զրկում են կոչումներ ունենալու հնարարվորությունից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին