Հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ լինի. Աննա Մայիլյան
«Խնդիրներն այսօր այնքան շատ են։ Այսօր ինձ համար համար մեկ խնդիրն, իհարկե, սահմանների պաշտպանությունն է, բայց այդ խնդիր մեջ ներկա է նաև կրթության հարցը»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումի նախաձեռնողության կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը։
Նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ մնա, չէ՞ որ իր պատմության դասագրքի, սերունդների դաստիարակության մասին է խոսքը։
«Մենք չպետք է միայն այս հարցով զբաղված լինենք, սա բազմաթիվ հարցերից մեկն է, բայց կարևորագույն ռազմավարական խնդիր է, որն այսօր դրված է մեր առջև»,-ասաց Աննա Մայիլյանը։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան