Տնտեսություն 13:02 14/02/2024 Հայաստան

Ներդրումների աճը մեկանգամյա գործարքների էֆեկտ է, ոչ թե՝ միջավայրի աշխուժության. Արմեն Քթոյան

Նախորդ շաբաթ պաշտոնապես հաստատվեց, որ  HSBC  բանկը հեռանում է ՀՀ ֆինանսական շուկայից, նրա ակտիվները գնել է Արդշինբանկը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Վիվա-ՄՏՍ  հեռահաղորդակցության առաջատար օպերատորի վաճառքի մասին։ Մասնագետներն այս գործարքների մեջ տեսնում են Հայաստանից օտարերկրյա կապիտալի արտահոսքի միտում։

Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության, օտարերկրյա ներդրումները հայկականով փոխարինելու և այնտեղ արձանագրվող գործընթացների վերաբերյալ Panorama.am-ը հարցեր ուղղեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին։

Ա. Քթոյան-Եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, թե նախկինում և ներկայում էլ արվող օտարերկրյա ներդրումներն որքանով են իրապես օտարերկրյա, ապա նման հարց միշտ էլ եղել է։ Այդ պրակտիկան տարածված է եղել, երբ հայաստանյան կապիտալը դուրս է բերվել, վերափաթեթավորվել է այլ կապիտալով և ներդրում է արվել Հայաստանում։ Սա մի խնդիր է, և մեկ այլ խնդիր է, թե որքանով է հայաստանյան բիզնես միաջավայրը նպաստավոր օտարերկրյա ներդրողների համար։

Այս հարցին պատասխանելու համար, պետք է հասկանալ, թե հայաստանյան տնտեսությունն երբևէ նպաստավոր միջավայր եղել է օտարերկրյա ներդրումների համար, եթե այո, ապա՝ երբ։  Եթե փորձենք վերլուծել, ապա կտեսնենք, որ նախկինում արված ներդրումներն ոչ այնքան նպաստավոր բիզնես միջավայրի արգասիք են, որքան արդյունք այն բանի, որ մենք ունեցել ենք օտարերկրյա ներդողների տեսանկյունից գրավիչ ներդրումնային օբյեկտներ և այդ ներդրումները ձեռքբերու հայտ է ներկայացվել։ Ձեռքբերումները կատարվել են և դրանք արձանագրվել են որպես օտարերկրյա ներդրումներ։ Արդյուքնում այդ ներդրումները սահմանափակ թիվ են կազմում, հետևաբար, եթե դրանց ձեռբերման համար են օտարերկրյա ներդրողնեը լուրջ և ծանրակշիռ հայտ ներկայացնում և շահագրռվածություն ցուցաբերում, ապա պարզ է, որ երբ այդ օբյեկտները վերջանային, ապա նման ինտենսիվություն այլևս չէր լինի։

Մյուս կարևոր համգամանքն էլ կա՝ այն է, որ մենք ունենցել ենք համեմատաբար ազատ շուկաներ, որտեղ օտարերկրյա ներդրողը կարող էր գար, առկա պահանջարկը բավարարեր,  և այն, ըստ էության, ևս օտարերկրյա ներդրում էր։ Օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում կար պահանջարկ, կար ընդամենը պետական մեկ ընկերություն, որը գործում էր և մենաշնորհային դիրք էր զբաղեցնում։ Հետո ավելացավ ևս մեկ մրցակից, այնուհետև եկավ ևս մեկը՝ «Օրանժ» ընկերությունը և հետո ինչ-որ մի իրավիճակու կրկին դուրս եկավ Հայաստանից։  Հեռահաղորդակցության ոլորտի շուկան նույնպես ազատ էր է և հնարավոր էր այդ պահանձարկը բավարարելու համար բավականին շահութաբեր բիզնես իրականացնել։

Ստրատեգիական օբյեկտներ ենք ունեցել, որոնք ևս գրավիչ էին ներդրողների համար։ Օրինակ, տարատեսակ ՀԷԿ-երը, որոնք շահագրգռվածություն են առաջացրել մասնավորապես դրանց մասնավորեցումն օտարերկրյա ներդրողների կամ օտարերկրյա փաթեթավորմամբ ներկայացված հայաստանյան կապիտալի կողմից։

Այս իրողության պայմաններում ասել , որ ներդրումնային միջավայրը նախկինում եղել է նպաստավոր, հիմա նպաստավոր չէ և կապիտալը դուրս է գալիս, ես այդպես չէի ասի։ Պարզապես այդ հեշտ հնարավորությունները վաղուց սպառվել են և արդեն բավականին բարդ է օտարերկրյա ներդրող բերելը և նրան շահագրգռելը, որովհետև ոլորտները, որոնք ներդրողների տեսանկյունից շահութներ են ապահովում, շատ չեն։ Կան նաև անվտանգային խնդիրներ, շուկայի փոքրություն և շատ այլ գործոններ, որոնք խոչընդոտ են ներդրողների տեսնակյունից՝ հատկապես զարգացող տնտեսություններում ներդրում կատարող սուբյեկտների տեսանկյունից։ Այս համատեքստում եթե դիտարկենք HSBC-ի հեռանալը, ապա այն ես կհամարեի ոչ այնքան ոչ նպաստավոր ներդրումնային միջավայրի դրսևորում, որքան այն, որ այդ բանկի տեսնակյունից երկարաժամկետ զարգացման առումով շատ ավելի հետաքրքիր շուկաներ կան և իրենք, միգուցե, ցանկանում են շատ ավելի կենտրոնանալ այդ շուկաների վրա, այն իրենց ռազմավարական տեսլականից բխող որոշում է, ինչը կարելի է հասկանալ, բայց այն մեզ համար այդքան էլ լավ չէ։

Panorama.am-Ի՞նչ վիճակագրություն ունենք օտարերկրյա ներդրումների ոլորտում։

Ա. Քթոյան-Եռամսյակային կտրվածքով են օտարերկրյա ներդրումներն ամփոփվում, և եթե 2023 թվականի ներդրումնային ակտիվությունը փորձենք վերլուծենք, ապա կարձանագրենք, որ 2022 թվականի համեմատությամբ որոշակի աճ կա։ Երկրների առումով Արաբական Միացյալ Էմիրությունները բավականին նշանակալի աղբյուր են հանդիասցել նախորդ տարում կատարված ներդրումների տեսանկյունից։ Արձանագրվում է, որ ֆինանսական ոլորտում է ակնկալվում ներդրումը,  բայց իմ ունեցած տեղեկություններով, վերջնարդյունքում կրկին հանքարդյունաբերության մեջ է այդ ներդրումը կատարվելու։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ մեր մոտ շարունակում են գրավիչ մնալ էներգետիկ ոլորտը, որտեղ մասնավորապես ՀԷՑ-ը երկարաժամկետ  նշանակալի ներդրումային նախագծեր է իրականացնում և այդ ոլորտում ևս այլ նախագծեր կան, ինչպես նաև հանգագործությունը։ Ասյտեղ առանձին սուբյեկտների մասով ներդրողների փոփոխություն, որոշակի տեղաշարժեր կան, նաև՝ Ամուլսարի շրջանակներում արվող ներդրումներն են։

Որոշակի ակտիվություն կա նաև անշարջ գույքի շուկայում, պայմանավորված անշարժ գույքի գների աճով, ռուս միջազգային այցելուների գործոնով։ Այլ ոլորտներում կան, իրականացվում են ներդրումնային նախագծեր, բայց դրանք զուտ ծավալային առումով ընդգրկուն չեն և դեռ վաղ է ասելը, որ ներդրողները վերակողմնորոշվում են դեպի այլ ոլորտներ։ Եթե գոմարայաին ծավալային առումով նայենք, ապա կտեսնենք, որ 2022 թվականի համեմատությամբ 35-40% -ի աճ է գրանցվել հրապարակվող տվյալների հիման վրա։ Այն աճի առումով լավ է, բայց այստեղ մեկանգամյա գործարքների  էֆեկտն է, այլ ոչ թե ընդհանուր բիզնես կամ ներդրումնային միջավայրում արձանագրված աշխույժության հետևանք է։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}