Մրցույթ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնի համար
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (ռեկտոր) պաշտոնի համար:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է, որ մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:
Ռեկտորի պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով:
Հիշեցնենք, որ 2023թ. մարտի 14-ից Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է Դավիթ Գյուրջինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան