Իրանում պայթյուն է որոտացել գլխավոր գազատարի վրա
Իրանի կենտրոնում՝ Բորուջեն քաղաքում, հիմնական գազատարում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ, զոհեր չկան։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության հրշեջ ծառայությունները։
«Պայթյունի ուժեղ ձայն է հնչել և դրա հետևանքով հրդեհ է բռնկվել երկրի գլխավոր գազատարի վրա (65-րդ գիծ) Բորուջեն քաղաքի Հալվայ լեռնանցքի և Բելդաջի մայրուղու միջև։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բորուջեն քաղաքի քաղաքապետ Ֆաթահ Քարեմին նշել է, որ հրդեհը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ամբողջությամբ չի այրվել խողովակի մեջ մնացած գազի ծավալը»։ Նրա խոսքով՝ այժմ Բորուջենից գազի մատակարարումը Իրանի այլ շրջաններ դադարել է, իսկ հրդեհի վայրում են փրկարարներն ու հրշեջները։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում մահապատժի են ենթարկել Մոսադի հետ համագործակցած օպերատիվ խմբի 4 անդամի
- Իրանում ահաբեկչութունից հետո սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը․ իրանցի փորձագետ
- Tasnim.Իրանում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան