Մինչ ցուցարարները ԿԳՄՍՆ դիմաց բողոքում են, Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում է
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբու Դաբիի համալսարանի և ՀՀ բուհերի միջև համագործակցության հաստատման և փոխանակման ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը։
Քննարկման ընթացքում նա անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին: Անդրեասյանը ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄԷ փորձը։
Անդրադարձ է կատարվել նաև հետազոտական ծրագրերին և դրանց շրջանակում ՀՀ բուհերի հետ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Ժաննա Անդրեասյանը նաև շրջայց է կատարել համալսարանի տարածքում և ծանոթացել բուհի ենթակառուցվածքներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան