ՀԱՊԿ-ը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ռիսկը
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու իրենց սեփական դիրքերը Հարավային Կովկասում, դեպի Կասպից ծովի ռեսուրսները հասանելիություն ձեռք բերելու և ապահովելու իրենց անմիջական մուտք դեպի Կենտրոնական Ասիա»,-ասել է Սերդյուկովը և հավելել. «Այդ նպատակով ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանի կոնֆլիկտային բարձր ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է մնում խաղաղ համաձայնագրի կնքումը»։
Նրա խոսքով, Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։
«Չնայած Կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա դրսից ազդելու փորձերը շարունակում են»,- նշել է շտաբի պետը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել քննադատության փոխարեն սկսել քննարկել իրավիճակը ՀԱՊԿ-ում
- ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում․ Զախարովա
- ՌԴ ԱԳՆ-ից բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան