France 24-ը հերքել է Մակրոնի դեմ մահափորձի նախապատրաստման մասին լուրը
France 24 հեռուստաալիքը հերքել է այս շաբաթ Կիև կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի նախապատրաստման մասին տեղեկությունը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։
«Մենք հաստատում ենք, որ այդ հատվածը կեղծ է: Այն երբեք չի ցուցադրվել եթերում: Այս հաղորդավարը իսկապես աշխատում է հեռուստաալիքում, բայց սա 100 տոկոսանոց արտադրանք է, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի կողմից»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հավելել է, որ իրենք մտադիր են այս տեսանյութը ցուցադրել եթերում՝ որպես «տեղեկատվական մանիպուլյացիայի» օրինակ։
Ըստ լրատվամիջոցների՝ Մակրոնը չեղարկել է փետրվարի 13-ին և 14-ին նախատեսված այցը Կիև՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երկկողմ համաձայնագրի վրա աշխատանքի ավարտի մասին և խոստացավ դրա ստորագրման մասին հայտարարել փետրվարին հետխորհրդային հանրապետություն կատարած այցի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան