Մարուքյան. Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, ապա դու ագրեսիվ հարձակվում ես քո հարևանի վրա
Ապատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում։ Ադրբեջանի գործողություններին այսպես է արձագանքել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի համար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ագրեսիվ, չհրահրված պատերազմի և ավելի քան 100 հազար ԼՂ բնակիչների՝ իրենց պապենական հողերից ու տներից էթնիկ զտումների համար, ապա դու ագրեսիվ հարձակվում ես քո հարևանի վրա՝ սպանելով ավելի խաղաղ մարդկանց։ Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, ինչը ենթադրում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
When you are not sanctioned for occupation of the sovereign territories of the Republic of Armenia, when you are not sanctioned for aggressive unprovoked war against peaceful people of Nagorno Karabakh and ethnic cleansing of more than 100k people of Nagorno Karabakh from their…
— Edmon Marukyan (@edmarukyan) February 14, 2024
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը. Գեղամ Մանուկյան
- Թշնամու կրակոցներից Ներքին Հանդում զոհվածները ԵԿՄ անդամներ են
- ՊՆ-ն հրապարակեց Ներքին Հանդում զոհվածների անունները
- Ներքին Հանդում հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին