Իրենց վարձկանների միջոցով Ժաննա Անդրեասյանի վրայից փորձում են հանել այդ հարվածը և ուղղել դեպի եկեղեցի. Չախալյան
«Փետրվարի 24-ին ժամը 13։00-ին հավաքվելու ենք Սուրբ Էջմիածնում։ Գիտենք՝ ոմն Անդրանիկ Դովալթյան, այսինքն «Վարդանանց շարժում», անժամկետ հակաեկեղեցական ակցիաներ են սկսելու»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնողությամբ կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը։
Նրա խոսքով, ըստ օդից կախված լուրերի, մի քանի միլիոն դոլարի ֆինանսավորում ունի այդ շարժումը։
«Իրենց քարոզի հիմնական բաղադրիչն ի՞նչն է՝ իբրև Վեհափառ Հայրապետն ու Սուրբ էջմիածինը դպրոցներում այլասերվածություն են քարոզում։
Ժաննա Անդրեասյանն ու իր թայֆան դպրոցներում ներմուծել են այդ այլասերվածությունը, միասեռականության քարոզը։ Մի կողմից իրենց վարձկանների միջոցով փորձում են Ժաննա Անդրեասյանի վրայից հանել այդ հարվածը, մյուս կողմից այդ հարվածն ուղղում են դեպի Հայ Առաքելական եկեղեցի»,- ասաց Վ.Չախալյանը։
Նա նշեց, որ մեր եկեղեցուն այսօր ձայն չեն թողել կրթական համակարգում, անգամ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանեցին դպրոցներից ու մեր եկեղեցու կարծիքը չլսեցին, անտեսում են եկեղեցու կարծիքը։
«Եկեղեցուն մոտ չեն թողում կրթության ոլորտին։ Ոչ միայն եկեղեցուն, նաև գիտնականներին, ԳԱԱ-ին, իրենք իրենց թայֆայով զավթել են, իրենց ուզածով իրենց ճաշակով անում են»,- ասաց Վ. Չախալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ ցուցարարները ԿԳՄՍՆ դիմաց բողոքում են, Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում է
- Արամ Առաջինն այս հարցում ասելիք ունի. Սևակ Հակոբյան
- Հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ լինի. Աննա Մայիլյան
- Ժաննա Անդրեասյանն իր գաղափարախոսությամբ կարող է հավակնել Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնին. Էդգար Ղազարյան
- Այս իշխանություններն ուզում են այնպիսի սերունդ դաստիարակեն, որ ստրուկի պես ծառայի թուրքին. Պետրոսյան