Ստեղծված իրադրությունից է նաև կախված, թե Ադրբեջանն իր սցենարային զարգացման համար հետագայում ինչ մարտավարություն կընտրի. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Եթե Ադրբեջանը իր հայտարարած վիրավոր ադրբեջանցու դիմաց 4 հայ զինծառայողի կյանք է խլում և մարսում է, ապա հաջորդիվ էլ նոր պատրվակ է գտնելու և ոչ միայն նոր զոհեր պատճառելու, այլ առաջնագծի որևէ ուղղությամբ առաջխաղացում ապահովելու:
Հիշում ե՞ք, թե ինչ էր ասում Ալիևը Ջերմուկի և մյուս բնակավայրերի մասով: Ասում էր` ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք, թե հայերը ռևանշի ե՞ն դիմում, թե՞ ոչ:
Այս տրամաբանության և ՀՀ իշխանության լուռ կամ քողարկված համաձայնությամբ, ադրբեջանցիները հետո էլ կհարվածեն ու կամրանան այն հատվածներում, որտեղ իրենց տրամաբանությամբ ճանապարհ կամ միջանց պետք է անցնի:
Կասեն` մեր խաղաղ բնակիչների անվտանգ անցումն ենք ապահովում:
Ի դեպ, ադրբեջանական այս արյունալի հարձակումը վերջիններիս համար նաև թեստի նշանակություն ուներ` հասկանալու, թե այս փուլում, երբ ՀՀ իշխանությունը մեծ-մեծ խոսելու չեմպիոնական մրցավազքի է հելել, ինչպե՞ս կվարվի:
Սրանք, իհարկե, մեծ-մեծ խոսում են միայն երկրի ներսում` ուժայինների հետևում թաքնվելով և մարդկանց նստացնելով:
Ստեղծված իրադրությունից է նաև կախված, թե Ադրբեջանն իր սցենարային զարգացման համար հետագայում ինչ մարտավարություն կընտրի:
ՀԳ. Երեկ նկատեցի, որ անուղղակի ձևով, որոշները գրում էին, որ եթե ՀՀ-ն պատասխանի ադրբեջանցիներին, ապա կարող է սադրանքի ծավալը ընդլայնվել` ակնարկելով, որ ոչինչ չպետք է անել:
Միգուցե ընդլայնվեր, կրակն ինտենսիվանար, բայց ոչինչ չանելու դեպքում այսպիսի ողբերգությունները ոչ միայն կշարունակվեն, այլ ադրբեջանական ագրեսիայի լայն ճանապարհ կբացեն»:
Հարակից հրապարակումներ`
- «Կրակոցներ միշտ են եղել, բայց այս աստիճանի լարված չէր»․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Ներքին Հանդում
- Ներքին Հանդի միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանը փորձում վիժեցնել բանակցությունները վերսկսելու ջանքերը. Միրզոյան
- Թշնամու կրակոցներից Ներքին Հանդում զոհվածները ԵԿՄ անդամներ են
- ՊՆ-ն հրապարակեց Ներքին Հանդում զոհվածների անունները
- ՄԻՊ. Ներքին Հանդում բնակիչներն ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում
- Մետաքսե Հակոբյան. Ներքին Հանդում ալիևի ձեռքով նիկոլի ապագան է ու ծանր «լռություն»
- Ներքին Հանդում հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Թաթոյան
- Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակել է Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան