ՀՀ իշխանությունն ամեն անգամ կատարում է ադրբեջանական պահանջները, զուգահեռ պատերազմ ստանում․ Աբրահամյան
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի երդմնակալության արարողությանն Ալիևն արդեն ուղիղ հայտարարեց, որ եթե Հայաստանն իր սահմանադրությունում փոփոխություններ չմտցնի, ապա «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի:
Թե քանի նախապայման է Ադրբեջանն առաջադրել 2018-24 թթ.-ի ընթացքում, արդեն անհիշելի է:
Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից, նույն դեմքով, անընդհատ խոսում է այն մասին, որ այս կամ այն պահանջի կատարումը խաղաղության հնարավորություն կստեղծի:
Սակայն ՀՀ իշխանությունն ամեն անգամ կատարում է ադրբեջանական պահանջները, զուգահեռ պատերազմ ստանում, հազարավոր կորուստներ գրանցում, իսկ հետո ճիշտ նույն դեմքով համոզում հանրությանը, որ կրկին ստիպված են երկիրը տանելու նոր կորուստների ճանապարհով:
Փաշինյանն ամեն դեպքում մի հարցում անկեղծ է:
Ասում է` եթե նույնիսկ այս փուլում դրված պահանջներն էլ կատարենք, մեկ է` խաղաղության երաշխիք չկա, ինքն էլ ինչպես միշտ ո´չ մեղավոր է լինելու, ո´չ էլ պատասխանատվություն կրելու»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան