Քրիստինե Վարդանյան. Երևանում բնության հետ տեղի ունեցողը հանցանք է
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Առաջին անգամ գարնան բացմանը սարսափով եմ սպասում, քանզի գիտեմ, որ առջևում ծառերի սպանդն է։ Ըստ կառույցի որդեգրած քաղաքականության, Երևանը միայն ուղիղ և սլացիկ ծառերի քաղաք է և ոչ մի «Տ»-ձև, «դեֆորմացված» ծառ ապրելու իրավունք չունի… - Հիմա Մոսկովյանի ծառերը չկտրե՞նք, երեկ նիստից հետո՝ նախկինում խաղային ինդուստրիայի մենեջերը, կես կատակ, կես լուրջ, հարցնում էր Երևանի ավագանու անդամներին… Քաղաքում Բնության հետ տեղի ունեցողը հանցանք է, երանի նրանց, ովքեր չեն հասկանում»։