Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակից հայտնում են․
«Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակը ահազանգեց, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաև պատմական նշանակության կառույցներ։ Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։
Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով և յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված Արծվի հուշարձանը
- Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին