Աննա Եղիազարյանը չի ընտրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ․ պարզաբանում
Մամուլում այսօր հայտնված տեղեկությունը, ըստ որի Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԿԽԸ գլխավոր քարտուղարությունը։
«Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ ՀԿԽԸ կողմից փետրվարի 8-ին աշխատանքից ազատված Աննա Եղիազարյանը «ընտրվել է» ՀԿԽԸ նախագահ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի ընտրությունները, որոշման համաձայն, տեղի են ունենալու ս․թ․ ապրիլի 8-ին, իսկ տիկին Աննա Եղիազարյանը զբաղվում է ինքնագործունեությամբ, որի առթիվ հաղորդում է ներկայացել համապատասխան մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան