Աշխարհը 50 տարվա ընթացքում առջին անգամ պետական պարտքի ռեկորդային մակարդակ է գրանցել
Աշխարհի շատ երկրներում վերջին 50 տարվա կտրվածքով պետական պարտքի մակարդակը հասել է իր ամենաբարձր մակարդակին։ Այս մասին Համաշխարհային բանկի համաժողովում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունների դեպարտամենտի փոխտնօրեն Անտոնիո Սպիլիմբերգոն, որի խոսքորը փոխանցում է «Փրայմ»-ը։
Նրա խոսքով՝ պարտքային ճգնաժամի լուծման բանալին պետք է լինեն սոցիալական ծախսերը։ Սպիլիմբերգոն նշել է, որ աղքատության առումով խոցելի բնակչությունը բախվում է լրացուցիչ մարտահրավերների՝ ժողովրդագրական, տեխնոլոգիական, կլիմայական և հարկաբյուջետային:
Մինչ այս ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Արժույթի և ֆինանսական միջազգային կոմիտեի (IMFC) նիստում զգուշացրել էր, որ պարտքային ճգնաժամը հիմնական ռիսկն է համաշխարհային տնտեսության համար։ Ֆինանսների նախարարության ղեկավարը կոչ է արել ԱՄՀ-ին չլռել այդ խնդրի մասին, քանի որ իրավիճակը գնալով ավելի է վատանում։
Հարակից հրապարակումներ`
- Պետական պարտքի ավելացումը դեպի դեֆոլտ տանող ճանապարհ է.Ատոմ Մարգարյան
- Ահազանգ. Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով
- Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան