ՀՎԿԱԿ տնօրեն Արտավազդ Վանյանը հեռացել է պաշտոնից
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Ուշագրավ է, որ Անահիտ Ավանեսյանի՝ Վանյանին պաշտոնից ազատելու մասին հունվարի 30-ին ստորագրված հրամանը մինչ այս պահը հրապարակված չէ։
«Անհատական հրամանները չենք հրապարակում։ Միայն կառուցվածքում ենք անում փոփոխություն։ Հրապարակում ենք L և N-ը»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես հիմնավորեց կենտրոնի տնօրենի պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունը չհրապարակեը ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
ՀՎԿԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն տեղակալ Նունե Բակունցը։
Նշենք, որ Վանյանի հեռանալուց հետո ՀՎԿԱԿ-ի որևէ պաշտոնյա ՝ նույնիսկ մեծ հնչեղություն ստացած աղիքային վարակի մասին առանց ԱՆ-ի թույլտվության չի խոսում։
Ըստ տեղեկությունների, տևական ժամանակ լարված էին առողջապահության համակարգում հնաբնակ ու պրոֆեսիոնալ Արտավազդ Վանյանի ու Անահիտ Ավանեսյանի հարաբերությունները։
Վանյանի հեռանալուց հետո կհեռանա նաև ՀՎԿԱԿ խոսնակ Սիրանուշ Զաքարյանը, որն այս օրերին արձակուրդում է։