Եվգենի Պետրոսյանը վիրահատվել է
Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը ձեռքի վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Նշվում է, որ առայժմ արտիստը գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ հետո կտեղափոխվի սովորական բաժանմունք, եթե վատթարացում չլինի։ Այնուհետև արտիստը վերականգնողական կուրս կանցնի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետրոսյանը փետրվարի 11-ի ցերեկը Մոսկվայի Լեսնայա փողոցով քայլելու ընթացքում ընկել է։ Նա շտապօգնության մեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ախտորոշվել էր նախաբազկի տեղաշարժված կոտրվածք։
Գազետա.ռու-ն գրում է, որ միևնույն ժամանակ Ե. Պետրոսյանը հերքել է իր շտապ հոսպիտալացման մասին լուրերը՝ ասելով, որ ինքը հիվանդանոցում է «սովորական ստուգման» համար։
Ավելի ուշ լուրեր էին հայտնվել, որ Պետրոսյանի մոտ ախտորոշվել է խրոնիկական հիպերտոնիա։
Փետրվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, նրա հոսպիտալացման մասին տեղեկությունների ֆոնին մեկնել է Չինաստան։ Պետրոսյանի մտերիմ ընկերոջ՝ Գեորգի Տերիկովի կինը mk.ru-ի հետ զրույցում ասել էր, որ չի կարողացել կապ հաստատել Բրուխունովայի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան