Զուրաբիշվիլիին մեղադրում են դավաճանության համար
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «դավաճանություն կատարելու և երկրի սահմանադրությունը խախտելու համար»։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«Նա բազմիցս խախտել է սահմանադրությունը և շարունակում է դա անել։ Ամոթ է, երբ իրեն այդպես է պահում կինը, որը մեծացել է, և նախագահը, որին իշխանության է բերել մեր կուսակցության հիմնադիրը»,- ասել է նա։
Ղարիբաշվիլին հավելել է, որ Զուրաբիշվիլիի վարկանիշը մեկ տոկոս է, իսկ «Վրացական երազանքը» նրան նախագահ է դարձրել։
«Սալոմե Զուրաբիշվիլին դավաճանություն է գործել մեր կուսակցության յուրաքանչյուր անդամի աչքում։ Նա ինքն է որոշել դառնալ արմատական, անցնել ծայրահեղական ընդդիմության կողմը։ Նա ընդդիմության հետ միասին մեծ պարտություն է տոնելու»,- եզրափակել է Ղարիբաշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին