Հարկ չվճարող ազգային հերոսը սիմուլյանտ է. Հակոբ Մովսես
«Հարկ վճարողը շատ մեծ հերոս է, իսկ հարկ չվճարող աղգային հերոսը սիմուլյանտ է, ես այդպես եմ կարծում»,-Հանրային հեռուստատեսության եթերում ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը։
Նրա կարծիքով այն անհատը, որը խանութում 10-20 դրամ հարկ է վճարում նա հերոս է։
Բանաստեղծը բացատրեց, որ նման ձևով նա իր հայրենասիրությունը ռեալ, շոշափելի ձևով է արտահայտում։
«Մենք այսօր պետություն ենք կառուցում և ամեն մեկն իր հերոսությունն իր չափով՝ մեկը հարկ վճարելով, մյուսը որդուն բանակ ուղարկելով, մյուսը իր գրագիտությամբ պետք է արատահայտի»,-ասաց Հակոբ Մովսեսը;
Նա հայտնեց, որ Մասիս սարը մերը չէ և պետք է պրագմատիկ քաղաքականություն վարել, պետք է ժողովրդի արտագաղթը կանգնեցնել, որպեսզի Արարատի ստորատում սարը երկրպագող լինի։
Բանաստեղծը հայտարարեց, թե հայերը կոնֆլիկտ ունեն բոլոր հարևան պետությունների հետ, իսկ վերջին 30 տարիների ընթացքում «քամու հետ սիրաբանությամբ» է զբաղվել։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Մովսե՜ս, մի՞թե սա գիտելիքի, կրոնի, հոգու լուսավորության մասին բարձրաձայնող մտավորականի վարքագիծ է. Լիլիթ Գալստյան
- Ով ուզում է զբաղվի մեդիա խուլիգանությամբ, անընդունելի է. ՀՌՀ անդամի թեկնածու Հակոբ Մովսես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան