Հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար նման միջադեպերը չեն կարող նպաստել. Միխայիլ Գալուզին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում և սահմանամերձ հատվածներում։ Այդ մասին Известия պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում ենք կրկնել, որ մենք երկու կողմերին փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի միջադեպեր չառաջանան՝ հատկապես կրակոցներով, զոհերով և վիրավորներով։ Հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել»,- ասել է Գալուզինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան