Եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային բացենք, կադաստր բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ ենք. Փաշինյան
«Անձնագրային բաժնի հետ կապված ասում են՝ «վայ, էս ի՞նչ ա», թող գումար վերցնեն, գնան տուն սարքեն։ Ի՞նչ կապ ունի անձնագրային բաժնի չորս աշխատող կա՞ Վարդենիսում նստած»,-կառավարության նիստում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը՝ Անդրադառնալով վերջերս վարդենիսցիների կազմակերպած բողոքի ակցիային։
նա նշեց, որ նույն հորդորը վերաբերում է մյուս մարզերին, որ մարդիկ ակտվանան, ամուսնանան երեխաներ ունենան։
Փաշինյանի խոսքով՝ մարզում խոսում են, որ եթե անձնագրայինի կամ կադաստրի բաժինը լուծարվում է, ուրեմն բնակավայրը տալիս են։
«Որ առողջապահական հիմնարկ ենք կառուցում՝ էդ հեչ, որ դպրոց ենք կառուցում՝ էդ հեչ, որ մանկապարտեզ ենք կառուցում՝ էդ հեչ, որ ջրագիծ ենք կառուցում՝ էդ հեչ, ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրային բաժինն է։ Բա որ այդպես լավ է, եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային բացենք, կադաստր բացենք ասենք՝ արա, էս ինչ երջանիկ ենք»,-ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ միլիարդներով գումար են ծախսում ճանապարհների դպրոցների վրա, ինչը ժողովրդի համար նշանակություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- Պարզվում էր, որ չկա շահառու, էլի չկար, էլի չկար...Փաշինյան
- Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան