Ռազմական ոստիկանության ծառայողը իր սիրուհու հետ նախապատրաստել է նրա ամուսնու սպանությունը
Փետրվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության աղմկահարույց բացահայտումն են կատարել մարզում։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ի
Ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։ Ամիսներ շարունակ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժինների ծառայողները՝ վարչության պետ Ա․ Մկրտրչյանի գլխավորությամբ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ, գրագետ աշխատանք ինչի արդյունքում էլ այսօր, ժամեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա մի քաղաքացու։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ըստ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 36-ամյա բնակչուհու հետ նախապատրաստել են և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նրանք չեն կարողացել իրենց «սև գործն» ավարտին հասցնել։ Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։
Ոստիկանները հայտնաբերել են նաև այդ տղամարդու հանցակցին և նրան նույնպես բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, «սպանության նախապատրաստում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք ձերբակալվել են քննիչի որոշմամբ և նրանք իրար հետ ունեցել են սիրային կապ ու եկել են համաձայնության, որպեսզի այդ կնոջ ամուսնուն սպանեն, որպեսզի իրենց ինտիմ հարաբերությունները առանց խոչընդոտի շարունակեն։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին». Արաբոյի Մանվել
- Հայ լրագրողը կարծում է՝ իրեն Թբիլիսիում թունավորել են
- Չինաստանում մանկապարտեզի ուսուցչուհուն մահապատժի են ենթարկել երեխաներին թունավորելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան