Հետևում էի «Նիկոլաե Չաուշեսկուի գործով» Մալյանի արդարացման դեմ դատախազի բողոքի քննությանը, ականջս ծակեց մի միտք․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Լայվով հետևում էի «Նիկոլաե Չաուշեսկուի գործով» Մալյանի արդարացման դեմ դատախազի բողոքի քննությանը վերաքննիչ դատարանում (այս գործով Մալյանին պաշտպանում է միայն իմ գործընկեր Աթանեսյանը)։
Խոսում էր բողոք բերած դատախազը։ Նա երկար-բարակ մեջբերումներ էր կատարում տարբեր եվրոփաստաթղթերից, փորձում էր ցույց տալ, որ Մալյանի արածը նույնական է այսինչ ու այնինչ նախադեպային գործերի փաստերին։
Մեկ էլ ականջս ծակեց մի միտք։ Ասում է՝ (միտքն եմ փոխանցում, ոչ թե բառերը) Մալյանը գովաբանել է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ հետ համագործակցած անձանց նկատմամբ հանրային պարսավանքի կոշտ միջոցների կիրառումը հետպատերազմական Ֆրանսիայում, ու դա համարում է Մալյանի «հանցանքը» հաստատող փաստ։
Պիտի շնորհակալ լինենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ ջարդարարներին դիմադրություն ցույց տված հայերին գովաբանելը դեռ հանցակազմ չի պարունակում։ Դեռ։ Որ սենց գնա՝ կարծում եմ, շատ չի տևի»։
Հարակից հրապարակումներ`
- Ես էլի տեղ եմ դատվում էլի. Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Հիմա բնակվում եմ Վարդաշենում․ Մալյանը՝ դատավորին
- Դատահոգեբանական փորձագետի պատճառով է Նարեկ Մալյանն անազատության մեջ․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան