Մի քանի ժամվա ընթացքում Քերոբյանի խափանման միջոցի հարցով դատարանը պետք է որոշում կայացնի
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին վերոհիշյալ գործով քրեական հետապնդում է իրականացվում 8 անձի նկատմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք էր առաջադրվել 7 մարդու նկատմամբ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ ներգրավվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Մի քանի ժամվա ընթացքում խափանման միջոցի հարցով դատարանը պետք է որոշում կայացնի։
Նշվում է նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Քերոբյանը մեղադրյալ է
- «Ժամ ու կեսից կխոսենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»․ Քերոբյանի փաստաբան
- Քերոբյանի փաստաբանը նույնպես եկել է Քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան