Վաղ ամուսությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ երկու սեռերի համար էլ. Տաթևիկ Ստեփանյան
«Վաղ ամուսությունը՝ մինչև 18 տարեկան, կարող է կործանարար հետևանքներ ունենալ երկու սեռերի համար էլ»,- ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Ըստ նրա, վաղ ամուսնությունը համարվում է գենդերային խտրականության օրինակ, քանի որ ավելի վնասակար է աղջիկների համար և ավելի տարածված է աղջիկների շրջանում։
«Ենթադրվում է, որ աշխարհի վիճակագրության համաձայն, 18 տարեկանից ցածր, գրեթե 5 անգամ ավելի շատ աղջիկներ են ամուսնանում, քան տղաներ, նրանցից 250 միլիոնն ամուսնանում է մինչև 13 տարեկան։ Վաղ ամուսնությոնների մակարդակը տարբեր երկրներում տարբեր է»,-ասաց փոխնախարարը։
Նրա ներկայացմամբ, վաղ ամուսնությունները տեղի են ունենում այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝ մշակութային համոզմունքներ, սոցիալական նորմեր, աղքատություն, աղջիկների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ ու կրոն։
«Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ աղջիկների վաղ ամուսնությունը կապված է ծննդաբերության ժամանակ մահվան, ֆիզիկական ու սեռական բռնության, դեպերսիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանությունների ռիսկի ու վաղաժամ ծննդաբերության հետ այդ թվում։ Դեռահաս աղջիկները բախվում են նաև այնպիսի վատ փորձառությունների, ինչպիսիք են սեռական հարաբերությունների թյուրըմբռնումը և դրանից խորը հիասթափությունը»,- ասաց Տ. Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ հասուն տարիքում հղիությունն ու ծննդաբերությունն ավելի բարդացված ընթացք են ունենում. փոխնախարար
- Եթե երեխան 7 տարեկանում եկավ դպրոց, երկրորդ դասարանում է հայտնվելու․ Սվաճյան
- Դպրոցներում երեխաներն ուսումնասիրում են սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ. Փոխնախարար
- Վաղ ամուսնությունների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում. Ռուստամ Բաքոյան