Կառավարությունն այսօր որոշում կընդունի 23 մլն եվրոյով Փարիզում դեսպանատան նոր շենք գնել
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով ասվում է, որ Փարիզում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռքբերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կհատկացվի 2,300,000.0 եվրոյին համարժեք դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 (քսաներեք) միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով։
Հետագայում գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը»։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը
- Ֆրանսիայում ՀՀ դեսպանը նախկին նախագահ Օլանդի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան