Եթե երեխան 7 տարեկանում եկավ դպրոց, երկրորդ դասարանում է հայտնվելու․ Սվաճյան
«Երեխաները «Հանրակրթության մասին» օրենքի համապատասխան, 6 տարեկանից պետք է հաճախեն դպրոց, բայց տարածված պարկատիկա ունենք, երբ ծնողները խղճում են երեխաներին, մտածում են՝ մեկ տարի ուշ տանեն, սպասեն՝ մի փոքր էլ մեծանան»,- ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանը։
Ըստ նրա, տղաների պարագայում երբեմն միտումնավոր են ուշ տանում դպրոց։
«Գործող իրավակարգավորումներով՝ երեխան քանի տարեկանում եկավ դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է, օրինակ երեխան, ում 7 տարեկանում են դպրոց բերում, 2-րդ դասարանում է հայտնելու, ստիպված իր հետ լրացուցիչ անհատական աշխատանք պետք է անեն, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի։ Դա էլ ավելի է բարդացանում երեխայի վիճակը։ Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ է դառնալու, որ ծնողը երեխային տանի դպրոց այն տարիքում, երբ պետք է տանի»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան