ArCa հավելվածն ու arca.am կայքի անձնական էջով կատարվող գործառնությունները կդադարեցվեն
ԱրՔա - Արմենիան Քարդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի
Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով իսկ մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը։
Այս պահին շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք ծածկում են, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են ծառայությունների շրջանակը, որն առկա է մեր հավելվածում։
Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, կենտրոնանալու է իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։
Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները։
Մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, կարող եք պահպանել Ձեր վճարումների տվյալները, արտահանելով դրանք arca.am կաբինետի WEB տարբերակի համապատասխան բաժիններից, ինչպես նաև դուրս գրել պարբերական վճարների / փոխանցումների, շահառուների տվյալները՝ այլ հարթակներում դրանք հետագայում գրանցելու նպատակով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան