Juli's ռեստորանում սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ
«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Տեսչական մարմնից մանրամասնում են՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝
. սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
. պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
. առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,
.սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
.սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։
.Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին. Թող հիշեն, որ 5-րդ հոդվածը ՉԻ սկսվում 2-րդ կետից
- Ինչո՞ւ են ՍԱՏՄ-ն, ՀՎԿԱԿ-ն ու ԱՆ-ն թաքցրել հասարակությունից Juli's ռեստորանում թունավորման դեպքերն ու չեն կանխել հետագա թունավորումները
- Juli's ռեստորանի չորս աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան