Քերոբյանն ԱԱԾ-ում է. Մեդիահաբ
Երեկ պաշտոնանկ արված Վահան Քերոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում է։ Այս մասին գրում է «Մեդիահաբ»-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
«MediaHub-ի ունեցած տեղեկություններով՝ այս րոպեներին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ԱԱԾ-ում է:
MediaHub-ի հարցմանն ի պատասխան կառույցից, սակայն, հորդորեցին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, ըստ էության չհերքելով լուրը:
Հիշեցնենք, Վահան Քերոբյանը նախօրեին հայտնեց պաշտոնից իր հեռանալու մասին: MediaHub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ նրա ազատումը կապ ունի վերջին շրջանում էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալային զարգացումների հետ: Չի բացառվում, որ Քերոբյանը ևս քրեական գործով կանցնի»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ականների սրտով այնքան էլ չի եղել Քերոբյանի հրաժարականը
- «Հրապարակ». Վահան Քերոբյանը ինքնակամ չի հեռացել
- Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
- Մտացածին սկանդալ է. Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարարությանն առնչվող կոռուպցիոն չարաշահումների գործի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան