Մահացել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը
Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Լուրը հայտնել է նրա որդին՝ Աշոտ Միրզոյանը։
Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ»,«Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։
2004 մայիսից մինչև 2010 փետրվար եղել է ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության պետը։
Դասախոսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Հեղինակ է «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառագիրք»,«Իմացաբանական շտեմարան», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով», «Երևան» (համահեղինակ) գրքերի, բազմաթիվ գիտամանկավարժական, հրապարակախոսական հոդվածների։ Խմբագրել է շուրջ 60-ից ավելի գիտատեսական գրքեր, ուսումնական ձեռնարկներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին