Տարբերակ է ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարը. Նիկոլ Փաշինյան
«Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ»,-կառավարության նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին և մտերիմներին և ասաց. «Հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ուենացածն Ադրբեջանական ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է»։
Նա տեղեկացրեց, որ փետրվարի 12 -ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե այդ հատվածում հայկական զինված ուժերը կրակ են բացել և վիրավորել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի։
Նշելով, որ այդ տեղեկատվությունից հետո ՀՀ ՊՆ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, որ դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել։
«Հետևաբար, եթե պարզվեր, որ հրամանը խախտելու դեպք կա ՝ կլինեն նաև իրավական հետևանքներ։ Չնայած սրան, Ադրբեջանը հաջորդ առավոտյան զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք։
Իրադարձությունների նկարագությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում...
Մեր վերլուծությունը ցուց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ , և այն կարող է լինել, օրինակ, ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը մեր բանակի բարեփոխումների ու ՀՀ կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ»։
Նրա հայտարարեց, որ ուժեղ ու մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։
Նշելով որ Հայաստանը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ու սեփական տարածքից դուրս նպատակներ չունի՝ փաշինյանն ասաց. «Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև, կարծում եմ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը»։
Փաշինյանն ասաց, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը և նման նպատակ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի երբևէ չի կարող մեղադրել։
Նա կրկնեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։
«Պետք է ընդգծեմ նաև տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքով բացելու մեր պատրաստակամությունը, որն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ»,-նշեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցել է Սյունիքում զոհվածների ընտանիքներին
- Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ցավակցել է զոհված զինծառայողների հարազատներին
- Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան