Ռուսաստանում «Ջերմուկ»-ը հասանելի է մանրածախ վաճառքում, միայն որոշ խմբաքանակներ են արգելափակված
«Ջերմուկ» հանքային ջուրը հասանելի է ռուսական մանրածախ առևտրում։ Փաստը պարզել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։ «Ազնիվ նշան» մակնշման համակարգի օպերատորը՝ Առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը (CRPT), լրատվական գործակալությանը հայտնել է, որ միայն որոշակի, պոտենցիալ վտանգավոր համարվող խմբաքանակներն են արգելափակված:
«Ռոսպոտրեբնադզորի անունից մակնշման համակարգը արգելափակում է միայն «Ջերմուկ»- ի այն մասը, որը պատկանում է կարգավորողի կողմից նշված պոտենցիալ վտանգավոր խմբաքանակներին։ Բրենդի մնացած ապրանքների նկատմամբ կարգավորող մարմնի կողմից որևէ սահմանափակում չկա»,-գործակալությանը հայտնել են CRPT-ից:
Օրինակ, 1 լիտրանոց շշով այս ջուրը հասանելի է Auchan մանրածախ վաճառողի կայքում, ինչպես նաև Megamarket և Wildberries շուկաներում: Միևնույն ժամանակ, Օզոնում «Ջերմուկ» ջուրն ունի «առկա է» կարգավիճակ:
Երկուշաբթի օրը հաղորդվեց, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել Ջերմուկի հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո, նրանում ջրի փոխարեն քացախ է եղել։ Երեքշաբթի նրա մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ռոսպոտրեբնադզորը հայտարարեց այս հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ անվտանգությունը ստուգելու նպատակով:
Ռոսպոտրեբնադզորը քաղաքացիներին հորդորել է կառույցի տարածքային մարմիններին տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ արձանագրված են 0,5 լիտրանոց ապակե տարաներում 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով Ջերմուկի ջրի վաճառքի դեպքեր։ Գերատեսչությունում նշել են, որ այդ արտադրանքը շրջանառության մեջ չի դրվի մինչև դրանց անվտանգության լաբորատոր հաստատումը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախօրեին տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանն այս առնչությամբ որևէ ծանուցում չի ստացել Ռուսաստանի իրավասու մարմիններից։
«Հարկ ենք համարում նշել, որ «Ջերմուկ» հանքային ջուրը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ աստիճանաբար ավելացնելով ծավալները 350.000 լիտրից հացնելով մինչև 15.273.000 լիտր տարեկան, իսկ յուրաքանչյուր ներմուծված խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին:
Բացի Ռուսաստանից այն արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ:
23 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզ և մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում, «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում, իսկ օգտագործվող նյութերը համապատասխանում են միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար: Նշված նյութերի ենթադրյալ մնացորդային պարունակությունը, ըստ դրանց տեխնիկական բնութագրերի, չի կարող առաջացնել կերակրափողի այրվածք:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկ»-ի խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին
- Վլադիկավկազում «Ջերմուկ»-ի փակ շշում հանքային ջրի փոխարեն եղած քացախը խմելուց հետո տղամարդը մահացել է
- Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին