Իսկ դու, սիրելի հպարտ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս և կբուժվես նկուղում. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն անդրադարձել է Մարտունիի նորակառույց հիվանդանոցում հիվանդներին նկուղում բուժելու առեղծվածին։
Նա գրում է.
«Հարգելի մարտունեցիներ,
Պարզվում է, որ ձեր թերապևտիկ հիվանդությունների բուժման կազմակերպումը նկուղային հարկում բացառապես մարզային իշխանությունների որոշումն է: ՀՀ առողջապահության նախարարության կողմից որպես թերապևտիկ բաժանմունք լիցենզավորվել է Մարտունու ԲԿ-ի առաջին հարկի բաժանմունքը, սակայն այն ծավալվել է նկուղում, որպեսզի Մարտունու ԲԿ-ի որոշակի աշխատակիցներ ունենան ընդարձակ աշխատասենյակներ և դրա համար օգտագործել են անգամ թթվածնի կենտրոնական մատակարարումով ապահովված հիվանդասենյակները, իսկ նկուղում բուժվողները շնչահեղձ են լինում օդափոխության պակասից եւ թթվածնի անբավարարությունից:
Հ.Գ. Իսկ դու , սիրելի ՀՊԱՐՏ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզպետն ազատել է «Մարտունի բժշկական կենտրոն»-ի տնօրենին, ապա նույն օրը կրկին նշանակել նույն պաշտոնին
- «Հրապարակ». Ո՞ւմ «վզով» է գցել առողջապահության նախարարը Մարտունու հիվանդանոցի թերացումները