Արցախի ժողովրդի պահանջն է ապահովել հավաքական վերադարձի իրավունքի իրացումը. Գեղամ Ստեփանյան
Արցախցիների վերադարձն Արցախ պետք է լինի հավաքական, ոչ թե անհատական կերպով։ Մեդիակենտրոնում հայտարարեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Դերակատարներ կան, որոնք շահագրգռված են մարդկանց անհատական վերադարձի հարցով, որոնց համար դա իրենց երեսը փրկելու գործիք կարող է հանդիսանալ։ Արցախի ժողովրդի պահանջը անհատական վերադարձը չէ։ Անհատական վերադարձը հավասարազոր է Արցախի նկատմամբ մեր իրավունքների զիջմանը։ Իմ տեղեկություններով, այս պահին Արցախում 20-21 անձ է ապրում, որոնք կորցրել են իրենց ինքնությունը, գիտենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում, չենք կարող ասել, որ արժանապատիվ հայկական կենսակերպով»,-ասաց նա։
Ստեփանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախի ժողովրդի պահանջն է ապահովել հավաքական վերադարձի իրավունքի իրացումը։
Նրա խոսքով, այս դեպքում երես փրկելու խնդիր ունեն բոլոր դերակատարները, քանի որ ձախողել է միջազգային ողջ հանրությունը։
«Ձախողել են և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ երես փրկելը վերաբերում է բոլոր այն դերակատարներին, որոնք մեղավորության իրեն ց բաժինն ունեն»,-ասաց Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին