Գեղամ Գևորգյանը կվերանշանակվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգի զեկուցվող 4 նախագծերից մեկով Գեղամ Գևորգյանը կնշանակվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Օրակարգում ընդգրկված է 27 հարց։
Նիկոլ Փաշինյանի որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ՄՊՀ-ն ուսումնասիրել է ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտը
- ՄՊՀ-Ն «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ հարուցել է վարույթներ
- ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի առնչությամբ հարուցել է վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան