Երևանում BMW-ն բախվել է գովազդային երկաթե սյանը և հայտնվել «գազոնում»․ կան վիրավորներ
Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Թոթովենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»։ Լուրը Հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ պարեկային ծառայության ավտոմեքենայով, իսկ մեկին՝ շտապօգնության բժիշկները
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով մահացել է նախկին պատգամավորը
- Շնորհակալագիր մասնագիտական սխրանքի համար վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժշկին