Թաթոյան. Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձություններին կառավարության արձագանքներին, գրում է.
«Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խոսք է։
Փոխարեն ասվի, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գյուղ և 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց պահում են վախի մեջ:
Հատուկ մարդկանց զրկել են ջրից, թույլ չեն տալիս մոտենալ ջրի աղբյուրնեիրն, զրկել են այգի ու հող մշակելու, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, բայց ասել, որ ադրբեջանական զինուժի կրակից ինքնապաշտպանվող զինվորականները պատասխանատվության կենթարկվեն:
Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթյունից այն էլ սակավացած ընտանի կենդանիներ են սատկում:
Ստացվում է ի՞նչ` իբր ադրբեջանական զինվորականներն իրենց համար իրենց տարածքում հանգիստ նստած են, իսկ Հայաստանից մեկ էլ կրակեցին։ Դեպքերն էլ ինչ-որ սարերում են տեղի ունենում, այլ ոչ թե մեր երկրի տարածքում ու մեր գյուղի ներսում։
Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ[էլ չասած ներխուժումները] ի սկզբանե անօրինական, հանցավոր է։
Հայաստանի զինված ծառայողները, այդ թվում՝ սահմանապահ զորքերն ու ոստիկանությունն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը: Նրանց գործողություններն իրավաչափ են ի սկզբանե և ուղղված են բնակիչների պաշտպանությանը:
Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը:
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը. Գեղամ Մանուկյան
- «Կրակոցներ միշտ են եղել, բայց այս աստիճանի լարված չէր»․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Ներքին Հանդում
- Ներքին Հանդի միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանը փորձում վիժեցնել բանակցությունները վերսկսելու ջանքերը. Միրզոյան
- Թշնամու կրակոցներից Ներքին Հանդում զոհվածները ԵԿՄ անդամներ են
- ՊՆ-ն հրապարակեց Ներքին Հանդում զոհվածների անունները
- ՄԻՊ. Ներքին Հանդում բնակիչներն ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան