Թուրքիան կարտադրի արհեստական բանականությամբ 6-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ
Թուրքիայի ռազմական արդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտնել է, որ սկսվել են 6-րդ սերնդի կործանիչների արտադրության նախագծման աշխատանքները։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Շուտով կթռչենք 5-րդ սերնդի «KAAN» կործանիչով։ Սերիական արտադրությունը կսկվի 2028-ից։ Բացի այդ այժմ սկսել էլ ենք աշխատել արհեստական բանականությամբ համալրված 6-րդ սերնդի կործանիչների վրա»։
Նշվում է, որ այդ կործանիչների արտադրությունը նախատեսվում է սկսկել 2035-ին։ 6-րդ սերնդի կործանիչների ամենակարևոր հատկանիշն այն է, որ դրանք կլինեն անօդաչու ինքնաթիռներ և կաշխատեն արհեստական բանականությամբ։ Իսկ 5-րդ սերնդի ինքնաթիռների հնարավորությունների համեմատ կլինեն ավելի կատարելագործված։
Ավելի վաղ՝ 2023-ի մայիսին, Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել էր․ «Հիմա գերմանացիները, ֆրանսիացիները և բրիտանացիները փորձում են ստեղծել 6-րդ սերնդի ինքնաթիռ։ Մենք դա ավելի շուտ կանենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին