Դպրոցներում երեխաներն ուսումնասիրում են սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ. Փոխնախարար
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազգությամբ եզդի աղջիկները հիմնականում ավագ դպրոցից դուրս են գալիս կրթական համակարգից։ ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանը։
Ինչ վերաբերում է բուհերին, նա նշեց, որ ազգությամբ եզդի սովորողների թիվը տարեցտարի ավելանում են, սակայն գերակշիռ մասը տղաներ են ու հենց տղաներն են շարունակում կրթությունը մագիստրատուրայում։
«Շատ հաճախ աղջիկները բարձրագույն կրթության ստանալու հնարավորություն չեն ունենում»,- ասաց փոխնախարարը։
Նա թվարկեց, թե ինչ քայլեր են անում կանխելու այս իրավիճակը։
«Հանրակրթության նոր չափորոշչի նեդրման շրջանակում 5-րդ դասարանից ունենք պարտադիր խմբակ՝ «Առողջ ապրելակերպ»։ Դրա շրջանակում երեխաներն, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրում են սեռական դաստիարակության վերաբերող թեմաներ, յուրաքանչյուր տարիքային խմբին բնորոշ մանկավարժահոգեբանական զարգացմանն համապատասխան է ներկայացվում։ Խմբակի շրջանակում երեխաները տարաբնույթ թեմաների ուսումնասիրություն են կատարում։ Ի տարբերության ստանդարտ դասերի, սա ավելի ինտերակատիվ ֆորմատով իրականացվող ուսումնական գործընթաց է։
Կարծում եմ՝ վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում առողջ ապրելակերպ խմբակը նշանակալի ազդեցություն կունենա»,- ասաց Սվաճյանը։
Մյուս ուղղությունը, ըստ նրա, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերմանն է վերաբերում։
Մանրամասն՝ տեսանյութում։