Կառավարությունը տարեկան 38.0 մլն դրամ կհատկացնի Տիգրան Հակոբյանի հանձնաժողովի աշխատավարձերը բարձրացնելու համար
Կառավարությունն այսօր որոշում կընդունի բարձրացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների աշխատավարձերը։
Հիմնավորման մեջ ասվում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը պահպանելու նպատակով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։
Նախագծից պարզ է դառնում, որ աշխատավարձերի միայն բարձրացումը ՀՀ բյուջեի վրա տարեկան 38.0 մլն դրամ կարժենա:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Առաջարկվում է ՀՌՀ նախագահի աշխատավարձը դարձնել 1 մլն 164 հազար դրամ
- Հայաստանի Ժուռնալիստների միություն. ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան