Կառավարությունը ՀՀ բյուջեից 6.06 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհաշինական 68 ծրագրի համար
«Նախագծով առաջարկում ենք բյուջեում փոփոխություններ կատարել և ճանապարհային ցանցի համար նախատեսված գումարներից հստակ վերաբաշխում անել կոնկրետ օբյեկտների համար»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով բյուջեից հերթական հատկացումները։
Նա հայտնեց, որ նախագիծը վերաբերում է 68 ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների, որոնք գտնվում են տարբեր փուլերում և կարգավիճակներում։
«Նրանցից 9-ը շինարարության մեջ գտնվող ճանապարհներ են, իսկ 1-ը՝ տրանսպորտային օբյեկտ։ Ունենք 43 նախագիծ, որոնք տարբել փուլերում են՝ առաջն, վերջին և կա 12 ավարտական օբյեկտ»,- տեղեկացրեց Սանոսյանը՝ տեղեկացնելով որ այդ աշխատանքների համար ՀՀ բյուջեից հատկացվում է 6 մլրդ 61 մլն դրամ, որի մեջ մտնում է 21.1 կմ ճանապարհները և մյուս օբյեկտները։
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր՝ 68 ծրագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային բացենք, կադաստր բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ ենք. Փաշինյան
- Ճանապարհներ կան, որ վերջին 5 տարիների ընթացքում մի քանի անգամ են նույնիսկ ասֆալտապատվել. Սուրեն Պարսյան
- Պետության համաֆինանսավորած 31-մլրդ դրամի 446 ծրագրի մեջ գերակշռել են ասֆալտապատումները. Գնել Սանոսյան