Ես էլի տեղ եմ դատվում էլի. Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկու» գործով արդարացման դատավճռի դեմ բերած դատախազի բողոքի գործով այսօր վերաքննիչ դատարանը լսեց հանրային մեղադրողին։
Դատավորները մեղադրողի ելույթից հետո նրան հարցեր տվեցին։
Մեղադրողն ասաց՝ Մալյանը մեծ լսարան ունի, հետպատարեզամական ծանր վիճակում փառաբանել է Չաուշեսկու սպանությունը, ինչ ներկայացման հանդիսատեսը ողջունել է։ Դատախազի խոսքի ավարտից հետո նիստը նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանն ասաց, որ մեկ այլ նիստ ունեն նշանակված, իսկ տասը րոպեում դժվար Աթանեսյանն ու նրա պաշտպանյալը հասցնեն արտահայտել իրենց ասելիքը։
Դատավորն առաջարկեց նիստը նշանակել մարտի 12-ին։
«Ես էլի տեղ եմ դատվում էլի»,-ասաց Մալյանը։
«Հենց 12-ին ե՞ք դատվում»,-արձագանքեց դատավորը։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին ժամը 15։30-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին