«Փաստ». Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի տոտալ հարձակումները Եկեղեցու դեմ
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է հարձակումները ազգային արժեքների, ընդհանրապես, ցանկացած հայկականի, ազգայինի դեմ: Հերթական արշավը իշխանությունները որոշել են իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը հայտարարել է, թե փետրվարի 24-ին բողոքի ակցիա է իրականացնելու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Իրականում սա Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի հերթական «սերիան» է:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տոտալ հարձակումներ սկսեցին Եկեղեցու դեմ՝ մասնավորաբար կազմակերպելով Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որը, ճիշտ է, ինչպես և սպասելի էր, խայտառակ կրախի ենթարկվեց, բայց դրա որոշ կազմակերպիչներ կարգին պաշտոններ ստացան: Հիմա փորձ է արվելու հակազգային հերթական միջոցառումն իրականացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այդ օրը Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Ընդ որում, խոսքը ոչ միայն էջմիածինցիների մասին է: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Էջմիածին են այցելելու տարբեր ուժերի, կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարզապես հայ մարդիկ, որոնք անտարբեր չեն ազգային արժեքների ոտնահարման փորձերի նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին