Ադրբեջանը վարում է «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցություններով, հակառակ դեպքում՝ կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան
«Դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նրա խոսքով՝ պայմանավորվածության համաձայն ՀՀ-ն ստեղծեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն, իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության բաղադրիչը։
Ըստ նրա՝ այս ու մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։
Հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակաբար խոսում է ՀՀ տարծքում գտնվող 4 գյուղերի տարածքների մասին՝ Փաշինյանը նկատեց, որ այդ երկիրը միաժամանակ հրաժարվում է ՀՀ-ի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքների մասին խոսել և ճշտեց, որ խոսքը գնում է 4 և 31 ոչ անկլավային գյուղերի մասին։
Փաշինյանը տեղեկացրեց, որ հայակական կողմը խիստ կառուցողական է և ասում է՝ որպեսզի զորքերն իրենց դիրքերից հետ գնան, դրա համար քարտեզի և գետնի վրա պետք է վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։
«Այսինքը՝ սահմանի վերարտադրությունից առաջ, եթե պարզվի , որ այդ գծից առաջ զորքեր կան, ապա երկուստեք պետք է հետ քաշվեն»,-ճշտեց նա։
Փաշինյանի խոսքով՝ պաշտոնական Բաքուն փորձում է այդ ձևակերպումն մեկնաբանել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան, ինչը, նրա կարծիքով, կառուցողական դիրքորոշում չէ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ-ի անունից վերահաստատում է հայկական կողմի պատրաստակամությունը գնալ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են։
Հայտնելով, որ խոսում է միջազգային հարթակներում գրավոր կերպով հաստատված պայմանավորվածության մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա և այն պետք է լինի սահմանազատմոն գործընթացի քաղաքական հիմքը՝ նա նշեց, որ մնում է վեր հանել այդ սահմանների իրավական հիմքերը և լուծել հարցը։
«Նույն սկզբունքով պետք է հասցեագրվեն նաև էքսկլավ, անկլավների հարցը։ Ասենք Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել դրա սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը»,- նշեց Փաշինյանը։
Հայտնելով, որ Ադրբեջանը շարունակաբար խուսափում է այդ լուծումներից և փորձ է անում գնալ տեղայնացման ճանապարհով ՝ նա ասաց, որ հայկական կողման համաձայն է նույնիսկ այդ տարբերակին՝ մարզ առ մազ իրականցնել սահմանների վերարտադրումը և զորգերի դիրքերի հետքաշման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանի, իսկ էքսկլավային հարցերը թողնել հետագային, բայց ադրբեջանը խուսափում է նաև այս տարբերակից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին