Պարզվում էր, որ չկա շահառու, էլի չկար, էլի չկար...Փաշինյան
«Նախագծով առաջարկվում է մեկ տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագիրը»,-կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը։
Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ գործընկեր 4 բանկերի կողմից ստացվել և հաստատվել է 412 շահառուի հայտ։
«Դրանք ըստ մարզերի բաշխված են՝ Տավուշի մարզում՝ 239, Սյունիքում՝ 54, Արարատում՝50, Վայոց Փորում՝ 47, Գեղարքունիքում 22»,-տեղեկացրեց Մկրտչյանը։
Նա նշեց, որ տների շինարարությունները տարբել փուլերում են գտնվում, իսկ շահառուների թիվն շատ ավելին է, քանի որ ունեն շինթույլտվություն, բայց դեռ չեն դիմել բանկերին։
Մկրտչյանը հիշեցրե, որ պետությունը 10 տարվա ընթացքում կփակի մինչև 16 մլն դրամ հիփոթեքի մայր գումարի և դրա գծով առաջացող տոկոսագումարը՝ 13 % տոկոսադրույքով։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ արդեն 1.5 մլրդ դրամի վարկ է տրամադրվել ծրագրով։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այս որոշումը 2022 թվականի հոկտեմբերին էինք ընդունել, հետո ամեն ամիս կառավարության նիստում հետաքրքրվում էինք, թե քանի շահառու կա՝ պարզվում էր, որ չկա շահառու, հետո էլի էինք հետաքրքրվում՝ էլի չկար շահառու, էլի չկար, էլի չկար... Հիմա 412 շահառու ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են սահմանամերձ համայնքների գերատեսչությունները. Գառնիկ Դանիելյան
- 350 ընտանիք սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառու է